Թրամփը մտադիր չէ վաղօրոք հայտնել հակաիրանական միջոցների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չԷ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում Է ձեռնարկել Իրանի դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այս մասին լրագրողներին հաղորդել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: «Նախագահը պարզորոշ հասկանալ Է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք»,- նշել Է Գիդլին:
Նրա խոսքով՝ Թրամփը «չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում», որոնք քննարկվում են Իսլամական Հանրապետության նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել Է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ:
Մայիսին Թրամփը հայտարարեց Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու մասին եւ խոստացավ ոչ միայն վերադարձնել Իսլամական Հանրապետության նկատմամբ հին պատժամիջոցներն, այլեւ սահմանել նորերը: Ըստ որում սահմանափակումների առաջին փաթեթը կվերականգնվի արդեն օգոստոսի 6-ին: Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է նոր համաձայնագրի կնքման գործողությունների համատեղ համապարփակ պլանի փոխարեն: Սակայն ԱՄՆ-ն Իրանին առաջադրել Է փաստորեն բացարձակ անիրագործելի պայմաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի