Պաստոր Բրանսոնին չազատելու դեպքում ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի, եթե ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը չազատվի: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Հիդլին լրագրողների հետ հանդիպմանն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը սպասում է, թե պաստորը երբ կվերադառնա ԱՄՆ: Եթե դա տեղի չունենա, նրանք կարող են սպասել պատժամիջոցների սահմանում»,- նշել է նա:
Հինգշաբթի ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ Վաշինգթոնը Թուրքիայի դեմ «նշանակալի պատժամիջոցներ» կմտցնի ամերիկացի պաստորին կալանված պահելու համար: Սական մինչ այս հայտարարությունը փոխնախագահ Մայքլ Փենսը նշել էր, որ ԱՄՆ իշխանությունները Անկարայի դեմ սահմանափակումներ կմտցնեն այն դեպքում, եթե Բրանսոնը չազատվի:
Իզմիրի շրջանում բնակվող բողոքական պաստորը կալանավորվել է 2017 թվականին: Նրան մեղադրում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի Աշխատանքային կուսակցության եւ «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապերի մեջ: Վերջինին Անկարան համարում է 2016-ին ձեռնարկված պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































