Սպիտակ տունը CNN լրագրողին թույլ չի տվել մասնակցել մամուլի ասուլիսին
Չորեքշաբթի Սպիտակ տան վարչակազմը CNN հեռուստաալիքի լրագրողին թույլ չի տվել մասնակցել մամուլի ասուլիսին նախագահի եւ նրա հյուրերի հանդեպ «անհարգալից վերաբերմունքի» պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման արարողակարգային մասի ժամանակ: Սպիտակ տան մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ խոսքը Քեյթլեն Քոլինզի մասին է:
«Օվալաձեւ աշխատասենյակում մամուլի ասուլիսի ավարտին թղթակիցը հարցեր է բղավել եւ հրաժարվել է հեռանալ, չնայած բազմաթիվ խնդրանքներին: Արդյունքում՝ մեր աշխատակիցները նրան հայտնել են, որ նա չի կարող մասնակցել մյուս միջոցառմանը, սակայն հասկացրել են, որ իր ընկերության ցանկացած այլ լրագրող կարող է մասնակցել: Նա ասել է, որ դա իր համար կարեւոր չէ, քանի որ չի ծրագրել ամեն գնով այնտեղ լինել»,- նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարության մեջ:
«Հստակ ցանկանում ենք ասել, որ մենք պաշտպանում ենք մամուլի ազատությունը եւ բոլորին խնդրում ենք հարգել նախագահական ինստիտուտն եւ Սպիտակ տան հյուրերին»- շեշտված է հայտարարության մեջ:
CNN-ն իր հերթին նույնպես կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Սանդերսն ու Սպիտակ տան իր գործընկեր Բիլ Շայնը լրագրողի հարցերը «ոչ պատշաճ» են համարել: CNN-ում Սպիտակ տան աշխատակիցների գոծողությունները «անհարմար հարցերին պատասխան են համարում» եւ չեն համարում բաց ու ազատ մամուլի դրսեւորում:
CNN-ի եւ Թրամփի հարաբերությունները չեն կարգավորվում դեռեւս նախընտրական արշավի ժամանակից. հեռուստաալիքն ամեն օր նախագահին քննադատում է, իսկ նա ի պատասխան դրանք անվանում է «ֆեյք նորություններ» եւ հրաժարվում է հարցազրույց տալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ