Թրամփի վարկանիշն աճել է՝ չնայած Պուտինի հետ հանդիպման առնչությամբ քննադատությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության վարկանիշը աճել է՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առնչությամբ հնչող քննադատությանը, որին բախվեց ամերիկյան առաջնորդն այս շաբաթ, հայտնում է Wall Street Journal–ը։
Համաձայն WSJ/NBC News–ի վերջին հարցման տվյալների՝ նախագահի աշխատանքից գոհ են ամերիկացիների 45 տոկոսը, որն ամենաբարձր ցուցանիշն է նրա նախագահական ժամկետի մեկնարկից ի վեր, 1 տոկոսով ավելի բարձր, քան հունիսին։ Հարցումն անցկացվել է հուլիսի 15–ին՝ Պուտինի հետ հանդիպումից եւ մամուլի ասուլիսից մեկ օր առաջ, որի ժամանակ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացությունը 2016 թվականի ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին։
Թրամփին ցուցաբերվող աջակցությունը հանրապետական ընտրողների կողմից հասել է 88 տոկոսի։ Սպիտակ տան նախկին չորս «տերերից» միայն Ջորջ Բուշ կրտսերը սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտից հետո իր նախագահության պահին ավելի բարձր վարկանիշ ուներ սեփական կուսակցության կողմից։
Հարցվածների ավելի քան կեսը՝ 51 տոկոսը հավանություն չի տալիս Վաշինթոնի եւ Մոսկվայի հարաբերություններին, բացի այդ, ընտրողների նույնքան տոկոս էլ գոհ չէ Թրամփի որոշումներից սահմանային անվտանգության հարցերում։ 58 տոկոսը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահի վարչակազմի միգրանտներին երեխաներից բաժանելու քաղաքականությանը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ ժամանակակից նախագահների նախագահության առաջին ժամկետի համատեքստում Թրամփի ընդհանուր վարկանիշը շարունակում է ամենացածրերից լինել, հայտնում է Gazeta–ն։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ