Զարիֆը Եվրոպային կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել միջուկային համաձայնագրի պահպանման համար
Իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի եվրոպական գործընկերները պետք է ձեռնարկեն գործնական քայլեր ու դիմակայեն ԱՄՆ հոգեբանական ճնշման մթնոլորտին, եթե նրանք իրոք շահագրգռված են համաձայնագիրը պահպանելու հարցում։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Global Conversation պարբերականին տված հարցազրույցում։
Զարիֆը կրկնել է, որ եվրոպական երկրները պետք է ապացուցեն, որ իրենք վճռականորեն ուզում են պահպանել գործարքը ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ «Իրանը չպետք է լինի միակ կողմը այս գործարքում, որը ներդրում է կատարում»,- նշել է նա, կոչ անելով գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի եվրոպական ընկերությունները ԱՄՆ-ի ճնշման տակ չլքեն Իրանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան ներկայացրել է հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որը Թեհրանը համարել է անբավարար։ «Հիմա մենք աշխատում ենք եվրոպացիների հետ։ Մենք Եվրոպային որոշ ժամանակ ենք տվել»։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի ճնշման տակ որոշ եվրոպական ընկերություններ արդեն սկսել են հեռանալ Իրանից։ Եթե եվրոպացիները իրոք հետաքրքրված են համաձայնագրի պահպանման հարցում, ապա նրանք պետք է դրանում որոշակի ներդրումներ կատարեն։ «Մենք պետք է տեսնենք բանկեր, բացվող հաշիվներ, մենք պետք է տեսնենք, որ փոքր ու միջին բիզնեսը գալիս է Իրան, փոխգործակցում է մասնավոր սեկտորի իր գործընկերների հետ և այլն»։


















































Իրանը խոստացել է դուրս չգալ միջուկային ծրագրից
Իրանը Եվրոպային 60 օր է տվել
Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը
«Եվրոպան պետք է համոզի Իրանին մնալ միջուկային գործարքում». Մակրոն
Իրանը նամակ է հղել «միջնորդ հնգյակին» և հայտնել իրանական միջուկային գործարքից մասամբ դուրս գալու մասին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ