Սանկտ-Պետերբուրգում փողոցով կիսամերկ վազող հայ տղամարդը հանկարծակի մահացել է
Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում 32-ամյա հայ տղամարդ է մահացել: Նրա մարմինը գտնվում էր Զվեզդնյա փողոցի թիվ 16 շենքի մոտ: Նա մահացել է ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալության պահին, գրում է «Մոյկա78»-ը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին: Ոստիկանակության աշխատակիցները տարածքը ստուգելիս մերկ տղամարդ են նկատել: Նա միայն կիսավարտիկով եւ գուլպաներով վազում էր ճանապարհի երթեւեկելի մասով, ընդ որում, բոլորովին ոչ ադեկվատ տեսք ուներ:
Ոստիկանները տղամարդուն խնդրել են դուրս գալ երթեւեկելի հատվածւց, սակայն, չլսելով ոստիկանների հորդորները, տղամարդը սկսել է փախչել: Այդ պահին անցնելիս է եղել ճանապարհային ոստիկանությունը: Տեսուչներն օգնել են արգելափակել փախչողին: Երբ ոստիկանները սկսել են տանել տղամարդու թեւերը դեպի մեջքը, նա հանկարծակի դադարել է շնչել: Ոստիկանների նախաձեռնած վերակենդանացնող գործողությունները չեն օգնել: Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հայի մահը: Մահացածի ինքնությունը պարզվել է: Հայտնի է, որ Պետերբուրգում նա ապրում էր առանց գրանցման՝ Լենինիի պողոտայի վրա գտնվող վարձակալված բնակարանում:
Մարմինն ուղարկվել է դիահերձարան, որտեղ մասնագետները պետք է պարզեն երիտասարդի մահվան պատճառը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ