Միհրան Պողոսյանը չի պատրաստվում հալածյալ լինել
ՀՀԿ–ի կողմից իշխանությունը հանձնելը այն փաստը չէ, որի հետեւանքով պետք է դուրս գամ ՀՀԿ–ից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին ինչու դուրս չի գալիս ՀՀԿ–ից։
NEWS.am–ի թղթակցի հարցին՝ պատրաստվո՞ւմ է նա դառնալ ակտիվ ընդդիմություն, Պողոսյանը պատասխանեց. «Պատրաստվում եմ լինել այն ակտիվ պատգամավորը, որը ՀՀ–ի համար մաքսիմալ ՕԳԳ կունենա»։
Դիտարկմանը, որ ՀՀԿ–ում առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են կուսակցության քաղաքական թեւին առաջ մղել, իսկ նա չի դիտարկվում այդ թեւի մեջ, նա նկատեց. «Ես ՀՀԿ–ի ամենաերիտասարդ, ամենակարճ ժամանակ անցկացրած անձանցից մեկն եմ։ ՀՀԿ–ի շարքերը մտել եմ ընտրություններից 1-2 ամիս առաջ, բայց ՀՀԿ–ի կողմից իշխանությունը հանձնելը այն փաստը չէ, որի հետեւանքով պետք է դուրս գամ ՀՀԿ–ից։ Այսօր այդ հարցը չի քննարկվում»։
Իսկ հե՞շտ է, լինելով ՀՀԿ–ում, քաղհալածյալի դիրքերից հանդես գալ, Պողոսյանը զարմանքով արձագանքեց. «Ես հալածյալի տեսք ունե՞մ։ Ես չեմ պատրաստվում հալածյալ լինել։ Ես անելու եմ ամեն ինչ թե՛ իմ ընտրողների համար, թե՛ ՀՀ–ի համար»։
Այլ հարցին՝ արդյոք Միհրան Պողոսյանի էլոկտորատը նույնն է մնացել, վերջինս նշեց. «Ես հույս ունեմ այո»։
Նա սակայն չբացառեց, որ հեղափոխությունից հետո հնարավոր է ինչ–որ բան փոխված լինի։ «Մենք շատ հաճախ հանդիպումներ ենք ունենում, այն իրավիճակը որ կա, թույլ է տալիս ինձ ասել, որ ես հույս ունեմ, որ չի փոխվել»,–եզրափակեց Պողոսյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ