Ֆինլանդիան Թրամփ-Պուտին հանդիպման օրերին կարող է սառեցնել Շենգենի համաձայնությունը
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Հելսինքիում հուլիսի 16-ին կայանալիք հանդիպմանը նախորդող և հաջորդող օրերին Ֆինլանդիան մտադիր է միառժամանակ վերականգնել սահմանների հսկողությունը Շենգենի գոտու երկրների հետ:
Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կիմմո Էլոմաան:
Նրա փոխանցմամբ, այդ ժամանակավոր որոշման նպատակը երկու նախագահների անվտանգությունը երաշխավորելն ու հնարավոր օրինազանցությունները կանխելն է:
Ենթադրվում է, որ սահմանների հսկողությունը վերականգնելու որոշումը կգործի հուլիսի 13-ից հուլիսի 17-ը:
Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին է ժամանելու Հելսինքի, իսկ Վլադիմիր Պուտինը՝ հուլիսի 16-ին:
Բնապահպանության, խաղաղության, մարդու իրավունքների և դեմոկրատիայի պաշտպանության խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հայտնել են, որ հուլիսի 15-ին բողոքի միջոցառումներ են կազմակերպելու Հելսինքիում:
Շենգենի գոտում ընդգրկված եվրոպական 26 պետությունների քաղաքացիները կարող են այդ տարածքում տեղաշարժվել առանց անձը վավերացնող փաստաթղթերի:
ԵԱՀԿ-ի 2008 թվականի գագաթնաժողովի օրերին Ֆինլանդիան ժամանակավոր վերականգնել էր սահմանների հսկողությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ