Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» նյութից տուժած բրիտանուհին մահացել է հիվանդանոցում
Մեծ Բրիտանիայի Էյմսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութից տուժած բրիտանուհի Դոն Սթերջեսը մահացել է հիվանդանոցում, հայտնում է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը տեղի ունեցածը բնութագրել է որպես սպանություն և համապատասխան հետաքննություն սկսել:
Նշվում է, որ կնոջ մահվան մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որը «ցնցված» է տեղի ունեցածի պատճառով:
Տղամարդը, որը հոսպիտալացվել է Սթերջեսի հետ, դեռ Սոլսբերիի հիվանդանոցում է: Ավելի վաղ հաղորդվել է, որ բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Էյմսբերիում երկու մարդ՝ 45-ամյա Չառլի Ռոուլին և 44-ամյա Դոն Սթերջեսը, անգիտակից վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես պարզվել է ավելի ուշ, նրանք թունավորվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով:
Ավելի վաղ նույն թույնով թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյա Սկրիպալը, ինչը Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ է դարձել:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի