Ժիրինովսկին «Էրդողանի հրավերով» կմեկնի նրա երդմնակալության արարողությանը
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կմեկնի Թուրքիա՝ վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Ինչպես հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, Ժիրինովսկին Թուրքիա կմեկնի Էրդողանի «անձնական հրավերով»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում 52,6 տոկոս ձայնով վերընտրված Էրդողանի երդմնակալության արարողությունը կայանալու է երկուշաբթի։
«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հուլիսի 8-ին կմեկնի Անկարա, որպեսզի հուլիսի 9-ին մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը»,- հայտնել են կուսակցությունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ