Արթուր Ասատրյանը կմնա կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվել է
«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշման դեմ, որը մերժվել է: Արթուր Ասատրյանը կմնա կալանավորված:
Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանն ասաց. «Արթուր Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը»,– նշեց պաշտպանը։
Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձերի առևանգումը և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝մի խումբ անձանց կողմից հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ էին իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել այդ ժամանակ և ձերբակալվել, հունիսի 19-ին նա կալանավորվել է:


















































Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ)
Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ