Թուրքմենստանում խռովություններ են հասունանում
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վաղը կնշի իր ծննդյան 61-ամյակը: Հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն երկրում սուր ֆինանսական ճգնաժամի, էժան հացի համար հերթերի և երկրի ղեկավարի առողջության մասին լուրերի ֆոնին, գրում է «Независимая Газета»-ն:
Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսության կայունացման համար Աշխաբադին խորհուրդ են տվել ազգային արժույթի կոնվերտացիա սկսել: Եթե դա տեղի չունենա, խռովությունները չեն բացառվում:
«Թուրքմենական իշխանությունները, պատմելով Բերդիմուհամեդովի ձեռքբերումների մասին, փորձում են այդկերպ թաքցնել երկրի ներքին խնդիրները՝ ֆինանսական և պարենային ճգնաժամը, այդ թվում՝ երկրի ղեկավարի առողջական խնդիրները: Որոշ տվյալներով՝ Բերդիմուհամեդով ընտանիքը պատրաստվում է հեռանալ Թուրքմենստանից»,- НГ-ին ասել է «Հայրենակից» ռուս-թուրքմենական բարեկամության միության խորհրդի նախագահ Մաքսատ Սափարմուրադովը:
«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության տեղեկություններով՝ երկրում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Թուրքմենստանի պետական խանութներում ավելանում են մթերքների համար հերթերը, շրջաններում հացը վաճառվում է անձնագրով, իսկ ալյուրի համար հերթագրվում են մեկ ամիս առաջ: Թուրքմենստանում դեֆիցիտը և սննդամթերքի գների զգալի աճը դիտվում է «սև շուկայում» դոլարի արժեքի կտրուկ աճի ֆոնին: Հունիսի սկզբին ամերիկյան արժույթի փոխարժեքը հասել է պատմական ռեկորդի և կազմել 29 մանաթ:
Սափարմուրադովի խոսքով՝ 2016 թվականին սկսված ֆինանսական ճգնաժամն այսօր ուժգնանում է: Դոլարի փոխարժեքը փոքր-ինչ կայունացել է և պահպանվում է դոլարի համար 18-19 մանաթի մակարդակում, մինչդեռ պաշտոնական փոխարժեքը 3,5 մանաթի մակարդակում է:
Մի շարք օտարերկրյա ընկերություններ չեն կարողանում ստանալ իրենց գումարները: Միայն թուրքական ընկերություններին Աշխաբադը 5-6 միլիարդ դոլար է պարտք։ Սափարմուրադովի խոսքով՝ երկրի և Թուրքիայի միջև հարաբերություններում սառնություն է նկատվում, քանի որ Անկարան մերժել է Աշխաբադին ֆինանսական օգնություն տրամադրել:
Ինչպես գրում է կայքը, իրավիճակը սրվում է, և փորձագետները չեն բացառում, որ խռովություններ կառաջանան, ընդ որում՝ պատճառները կարող են տարբեր լինել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ