Bloomberg-ը կազմել է ամենահարուստ 25 ընտանիքների ցանկը
Bloomberg-ի փորձագետները կազմել են ամենահարուստ 25 ընտանիքների ցանկը, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 1.1 տրլն դոլար ունեցվածք ունեն, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ընդ որում վարկանիշում հաշվի են առնվել միայն բավական «հին փողերը», այսինքն կարողությունները, որոնք գոնե մեկ անգամ ժառանգությամբ փոխանցվել են մեկ սերնդից մյուսին եւ չեն մնացել միակ ժառանգորդի ձեռքում: 25 ընտանիքների ցուցակում Ասիայից ընդամենը 3 ընտանիք է ընդգրկվել. տեղական միլիարդատերերից շատերը, հատկապես չինացիները, վերջերս են հարստացել եւ նրանց փողերը պարզապես չեն հասցրել «հնանանալ»:
Ցուցակի առաջատարը Ուոլթոնների ընտանիքն է, որը վերահսկում է 12 հազար Walmart սուպերմարկետների ցանցը: Ընտանիքի անդամների ընդհանուր կարողությունը, որի բարեկեցության հիմքը դրել է Սեմ Ուոլթոնը՝ 1945-ին գնելով իր առաջին խանութը, Bloomberg-ը 151.5 մլրդ դոլար է գնահատել:
Չարլզ եւ Դեւիդ Կոխերի՝ Ֆրեդ Կոխի երկու որդիների կարողությունը, որը 1940-ին հիմնադրել է ընկերություն, որից 40 տարի անց ստեղծվել է ամերիկյան Koch Industries կորպորացիան, Bloomberg-ը 98.7 մլրդ է գնահատել: Ի սկզբանե ընտանեկան գործում 4 եղբայր էր մասնակցում, բայց 1983-ին Ֆրեդերիկը եւ Ուիլյամը դուրս եկան բիզնեսից՝ իրենց մասնաբաժինները վաճառելով Չարլզին եւ Դեւիդին:
3-րդ տեղում (89,7 մլրդ դոլար) Ֆրենկ Մարսի ժառանգներն են: Mars Inc.-ը մինչեւ հիմա ամբողությամբ պատկանում է Մարսերի ընտանիքին:
Աշխարհի ամենահարուստ ընտանիքների հնգյակում Բելգիայի երեք դինաստիաներն են (վան Դամ, դե Մեվիուս եւ դե Շպելբերխ) ներառվել, որոնք վերահսկում են Anheuser-Busch InBev գարեջրային ընկերությունը ($ 54.1 մլրդ) եւ Դյումա ընտանիքը, որին պատկանում է Hermes նորաձեւության տունը (49.2 միլիարդ դոլար):
Ասիայի ներկայացուցիչներից վարկանիշում առաջինը դարձել են Ամբանի ընտանքի անդամները, որոնք ղեկավարում են Reliance Industries (43,4 մլրդ դոլար) խոշոր հնդկական հոլդինգը: Bloomberg-ի գնահատականենրով՝ այս ընտանիքն աշխարհում ըստ մեծության 7-րդ կարողությունն ունի:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի