Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին «Չեխոսլովակ գրուպի» զենքի վաճառքի
Չեխահայ համայնքի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 27-ին բողոքի ակցիա են կազմակերպել Պրահայում, որով իրենց բողոքն են հայտնել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ, հաղորդում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը:
«Դադարացրեք Ադրբեջանին զենքի վաճառքը», «Սլովակիա, հարգիր զենքի վաճառքի էմբարգոն», «Սլովակիա, ենթարկվիր ԵՄ էմբարգոյին», «Սլովակիա, զենք մի վաճառիր Ադրբեջանին», «Սլովակիա, մի խրախուսիր արյունահեղության շարունակությանը» եւ այլ կոչերով տասնյակից ավելի հայ երիտասարդներ եւ չեխահայ համայնքի անդամներ այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան նախ բարձրաձայնել են «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա շարունակել են բողոքի ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։
Սլովակիայի դեսպանությունը վերահսկում էր չեխական ոստիկանությունը, իսկ Չեխիայի հայ երիտասարդական միության կազմակերպած ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում։
Հիշեցնենք, որ «Չեխոսլովակ Գրուպի» արտադրած «Դանա» հաուբիցները անօրինական ճանապարհով շարունակվում են վաճառվել Ադրբեջանին: Այս վաճառքը խախտում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի Եվրամիության սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով:
Այժմ չեխահայ երիտասարդները պատրաստվում են նաեւ համացանցային բողոքի ակցիա սկսել, այդպիսով ներգրավելով ավելի լայն խավերի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ