Էրդողանին ձայն տված Ավստրիայում բնակվող թուրքերը թող վերադառնան իրենց երկիր․ ավստրիացի քաղաքական գործիչ
Ավստրիայի աջակողմյան «Ազատություն» կուսակցության անդամ Յոհան Գուդենուսը խորհուրդ է տվել երկրում բնակվող և Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկած թուրքերին վերադառնալ Թուրքիա, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։
Ըստ ավստրիացի գործչի՝ Ավստրիայում բնակվող և երկքաղաքացիություն ունեցող թուրքերը, որոնք աջակցում են Էրդողանին, այդպես էլ չեն ինտեգրվել տեղի հասարակությանը, և Էրդողանին ձայն տալը դրա վառ ապացույցն է։
«Ավելի լավ կլինի, որ վերադառնան իրենց երկիր», - ասել է Գուդենուսը։
Հայտնի է, որ Ավստրիայում ընտրության իրավունք ունեցող թուրք քաղաքացիների 72.3 տոկոսը ձայն է տվել Էրդողանին։ Խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն է տվել Ավստրիայում բնակվող թուրքերի 62.5 տոկոսը։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների նախնական տվյալներով՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի