Մակեդոնիայի նախագահը հրաժարվել Է ստորագրել երկրի վերանվանման մասին Հունաստանի հետ համաձայնագիրը
Մակեդոնիայի Հանրապետության (ՄՀ) նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվել Է ստորագրել պետական անվանումը փոխելու վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ պետության ղեկավարը հայտարարել Է, որ «այդ համաձայնագիրն ստորագրելու լիազորություններ չունի»: Ավելի վաղ Իվանովը խորհրդարանին հորդորել Էր իր նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսել պետական անվանման հարցում իր դիրքորոշման կապակցությամբ:
Նախագահի նման արձագանքը հետեւել Է ՄՀ-ի վարչապետ Զորան Զաեւի հայտարարությանը, որը նա արել Է «5-րդ ալիք» մակեդոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարը, մասնավոարպես, նշել Է, որ եթե նախագահն արգելափակի Հունաստանի հետ համաձայնագիրը, խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նրա պաշտոնազրկում սկսելու հարցը:
Հունիսի 17-ին Հունաստանի եւ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարներ Նիկոս Կոտզիասը եւ Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել, որին համապատասխան, նախկին հարավսլավական հանրապետությունը վերանվանվում Է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ