Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում «հայկական մաֆիայի դեմ»
Այսպես կոչված «հայկական մաֆիայի դեմ» լայնածավալ գործողություն է իրականացվում Իսպանիայում, հայտնել են կատալոնական իրավապահ մարմինները, փոխանցում է Mossos d'Esquadr-ը Twitter-ում։
«Ազգային ոստիկանության հետ միասին իրականացնում ենք համատեղ գործողություն՝ հայկական ծագում ունեցող հանցավոր խմբավորման դեմ, որը կապակցված է թմրադեղերի շրջանառության, զենքի առևտրի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, մարզական խաղադրույքների ոլորտում կոռուպցիայի, ամբողջ Եվրոպայում այլ ունեցվածքային հանցագործությունների հետ»,- ասել է կատալոնական ոստիկանությունը։
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ գործողության ընթացքոմ խուզարկություններ են իրականացվում Բարսելոնում, Մադրիդում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում ու այլ քաղաքներում։ Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվելու ու 70 խուզարկություն է իրականացվելու։
Խոսքը հայկական ծագում ունեցող ամենախոշոր հանցախմբի մասին է Եվրոպայում։ Կասկածյալները կապեր ունեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում ու Լիտվայում։
El País թերթը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը, հայտնում է, որ այս գործողությունը վերջ կտա ծագումով Վրաստանից՝ Շուշանաշվիլի եղբայրների ու հայկական ծագումով օրենքով գող Էրիկ Ջաղինյանի խմբավորման գործունեությանը։ Հետաքննությունը սկսվել է 2016-ի հունվարին Կատալոնիայում տեղի ունեցած երկու սպանությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ