ԵՄ-ի քաղաքացիները կկարողանան Բրիտանիայում մնալ՝ պատասխանելով «երեք պարզ հարցի»
ԵՄ-ի երկրների այն քաղաքացիները, որոնք բնակվում են Բրիտանիայում եւ ցանկանում են այնտեղ մնալ Brexit-ից հետո, պետք Է պատասխանեն երեք պարզ հարցի: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ելույթ ունենալով Լորդերի պալատի կոմիտեի նիստում՝ նախարարը հայտնել Է, որ այդ մարդկանցից պահանջելու են անձի վկայական, հարց են տալու անցյալում դատվածության առկայության մասին եւ խնդրելու են այն բանի ապացույցներ ներկայացնել, որ նրանք փաստացի ապրում են Բրիտանիայի տարածքում: Պատասխաները համեմատելու են տվյալների պետական բազաներում առկա տեղեկատվության հետ, ինչից հետո որոշումն ընդունվելու Է «շատ արագ», հավաստիացրել Է ՆԳ նախարարը:
Այդ ընթացակարգն իրականացվելու Է Համացանցի միջոցով եւ սմարթֆոնների համար հատուկ հավելվածի օգնությամբ: Սպասվում Է, որ դիմումների մեծ մասը կքննարկվի երկու շաբաթվա ընթացքում կամ նույնիսկ ավելի արագ:
Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ճշտվում Է, որ դատվածության առկայության ստուգումը վերաբերում Է միայն լուրջ հանցագործություններին, այլ ոչ թե այնպիսի իրավախախտումների, ինչպիսին Է, ասենք, տուգանքը ոչ ճիշտ կայանման համար: Ընթացակարգը ընդհանուր առմամբ բյուջեի վրա կնստի 170 մլն ֆունտ եւ պարտադիր բնույթ կկրի Բրիտանիայում ապրող ԵՄ-ի բոլոր քաղաքացիների համար: Կառավարությունն սպասում Է, որ կտրվի շուրջ 3,5 մլն դիմում: Կեցության իրավունք կկարողանան ստանալ ԵՄ-ի այն քաղաքացիներն ու նրանց ընտանիքների անդամները, որոնք մինչեւ 2020 թվականի վերջը Բրիտանիայում մշտապես կբնակվեն վերջին հինգ տարվա ընթացքում:
Դա նշանակում Է, որ նրանք կկարողանան երկրում մնալ ու աշխատել անսափանափակ ժամանակով: Նրանք, ովքեր երկիր կժամանեն մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, բայց մինչեւ այդ ժամկետը չեն ունենա հինգ տարվա բնակության ստաժ, կկարողանան դիմում ներկայացնել հնգամյա ժամկետով ժամանակավոր թույլտվություն տրամադրելու մասին, ինչից հետո նրանք նույնպես կկարողանան հավակնել մշտական բնակության:
Ընթացակարգը կտարածվի Եվրամիության բոլոր երկրների, ինչպես նաեւ միության մեջ չմտնող Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի եւ Նորվեգիայի քաղաքացիների վրա: Դիմում տալը կարժենա 65 ֆոնտ՝ մեծահասակների համար, եւ 32,5 ֆունտ՝ երեխաների համար: Նրանք, ովքեր արդեն ունեն կեցության իրավունք, չպետք Է վճարեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ