Մակեդոնիայի անվան շուրջ համաձայնությունը զայրացրել է և հույներին, և մակեդոնացիներին
Հունաստանի օրենսդիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու օրինագիծն այն բանի հետո, երբ հաղորդվել է, որ Հունաստանի և նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի հանրապետությունը համաձայնեցրել ենվեճը վերջինիս անվան շուրջ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և իր մակեդոնացի պաշտոնակից Զորան Զաևի կառավարությունները համաձայնել են, որ նախկին հարավսլավական հանրապետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»: Երկրի լեզուն կլինի մակեդոներենը, իսկ բնակիչները կկոչվեն մակեդոնացիներ:
Համաձայնությունը վրդովմունք է առաջացրել և՛ Հունաստանում, և՛ Մակեդոնիայում:
Ենթադրվում է, որ Ցիպրասի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը խորհրդարանում հավանության չի արժանանա:
Երկու երկրների միջև անվան շուրջ վեճը սկսվել է դեռ 1991 թվականին: Հունաստանը պարբերաբար արգելափակել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Մակեդոնիայի ինտեգրման հնարավորությունները, պահանջելով փոխել երկրի անունը:
Աթենքը պնդել է, որ երկրի անունը չփոխելը հավասարազոր է Սկոպյեի կողմից Հունաստանի նկատմամբ տարածքային ահանջ ներկայացնելուն, քանի որ Հունաստանում կա «Մակեդոնիա» անվամբ երկրամաս:
ՄԱԿ-ը երկրու երկրներին հորդորել է բանակցությունների եղանակով լուծել խնդիրը:
Ցիպրասին Հունաստանում և Զաևին Մակեդոնիայում մեղադրում են «ազգային դավաճանության» մեջ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի