Կիմ Չեն Ընը Սինգապուր կժամանի իր ուտելիքով եւ ավտոմեքենաներով
Կիրակի Սինգապուր կժամանի Իլ-76 օդանավը, որում, հավանաբար, կլինի սննդամթերք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար, որը հունիսի 12-ին այնտեղ հանդիպում կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է The Straights Times պարբերականը:
«Չանգի» օդանավակայանում Հյուսիսային Կորեայից ժամանած օդանավին սառեցնող սարքերով բեռնատարներ կսպասեն՝ տեղափոխելու համար արագ փչացող մթերքները, հայտնում է պարբերականը:
Սպասվում է, որ օդանավով Սինգապուր կբերվեն նաեւ լյուքս դասի մի քանի ավտոմեքենաներ, հավանաբար՝ Mercedes Benz, որոնք կմտնեն Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավտոշարասյան մեջ: Ինքը՝ Կիմ Չեն Ընը, հավանաբար, կտեղաշարժվի BMW 7-ով, որն արդեն Սինգապուրում է:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը Սինգապուր կժամանի հունիսի 10-ին: Մինչեւ նրա ժամանումը, այնտեղ կգա հյուսիսկորեական պատվիրակությունը՝ կազմված ավելի քան 100 մարդուց:
Ենթադրվում է, որ նա Սինգապուր կժամանի Իլ-62-ով: Այսպիսի օդանավով էր մայիսին մեկնել Չինաստան: The Straights Times-ը նշում է, որ օդանավը բավականին հին է, եւ հավանաբար, ստիպված կլինի Պեկինում վայրէջք կատարել լիցքավորվելու համար:
Պարբերականի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարող է Սինգապուր ժամանել նաեւ Air China-ի օդանավով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի