ԵՄ-ն դեմ է արտահայտվել G8-ում ՌԴ-ի վերադարձին
Եվրոպական միությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանին «մեծ ութնյակի» ձեւաչափում վերադարձնելու առաջարկը, հաղորդում է DW-ն:
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանն արդեն հստակ ցույց է տվել G8 ձեւաչափի հանդեպ իր հետաքրքրության բացակայությունը:
Տուսկը Թրամփին մեղադրել է, որ նա կասկածի տակ է դնում կանոնների վրա հիմնված միջազգային աշխարհակարգը: Ամերիկացի նախագահի պահվածքը Դոնալդ Տուսկի մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել: «Ամենից շատ ինձ անհանգստացնում, այն, որ կանոնների վրա հիմնված աշխարհակարգը կասկածի տակ է դրվում, որքան էլ դա տարօրինակ է, ոչ թե սովորական կասկածյալների կողմից, այլ դրա ամենակարեւոր ճարտարապետի եւ երաշխավորի՝ ԱՄՆ-ի կողմից», - ասել է ԵՄ Խորհրդի ղեկավարը:
Reuters-ի տեղեկություններով, ֆրանսիական ղեկավարությունը այս հայտարարությունը հետեւողական չի համարում՝ հաշվի առելով Վաշինգթոնի կողմից մինչ այդ ՌԴ-ի հանդեպ կիրառված պատժամիջոցները:
Ֆրանսիայի նախագահը ուրբաթ G7 գագաթաժողովին՝ կանադական Լա Մալբե քաղաքում հանդիպում կունենա Թրամփի հետ:
Ավելի վաղ՝ ուրբաթ, ԱՄՆ նախագահը խոսել էր «մեծ ութնյակում» ՌԴ-ի վերադարձի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը «պետք է լինի հանդիպմանը, մասնակից լինի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ