Սինգապուրում ձերբակալել են Կիմ Չեն Ընի նմանակին
Սինգապուրում ոստիկանությունը ձերբակալել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նման դերասանին: Նա մոտ երկու ժամ հարցաքննվել է: AP-ի փոխանցմամբ՝ հոնկոնգցի պարոդիստը, ով իրեն Հովարդ Իսկ է կոչում, ժամանել է Սինգապուր առեւտրի կենրոնում եւ ծովամթերքների ռեստորանում Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովի հետ կապված ակցիա անցկացնելու համար:
Նրա խոսքով՝ ոստիկաններն իրեն կանգնացրել են Սինգապուրի օդանավակայանում, խուզարկել են իր պայուսակները եւ մոտ երկու ժամ հարցաքննելուց հետո ազատ են արձակել: Տղամարդը պնդում է, որ ոստիկանությունը իրեն կարգադրել է հեռու մնալ Սենտոսա կղզուց եւ Shangri-La հյուրանոցից:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը եւ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, իսկ Թրամփը, ինչպես սպասվում է, իր այցի ընթացքում կմնա Սինգապուրի Shangri-La հյուրանոցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ