Թրամփը Մեյին համեմատել է ուսուցչուհու հետ ու հրաժարվել նրա հետ հանդիպել G7-ի շրջանակում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկկողմ հանդիպում չեն անցկացնի կանադական Քվեբեկում կայանալիք «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, ինչը պայմանավորված է ամերիկացի ղեկավարի՝ Մեյի նկատմամբ ունեցած անձնական հակակրանքով:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցչին հղումով:
Թրամփի շրջապատում աղբյուրները մանրամասնել են, որ ԱՄՆ նախագահը հոգնել է Մեյի՝ ուսուցչին բնորոշ վարվելաձևից:
«Նա իրեն դպրոցական ուսուցչի պես է պահում, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նրա հետ լավ հարաբերությունների մեջ է»,-նշել է ավելի վաղ կայացած Թրամփ-Մեյ հանդիպումներին ներկա եղած աղբյուրներից մեկը:
Հայտնի է, որ քաղաքական գործիչների հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Թրամփին բարկացրել է Մեյի մոտեցումը, երբ նա հարցերի ընդհանուր քննարկման ժամանակ միանգամից խորացել է քաղաքական դետալների մեջ:
Բացի այդ, ԱՄՆ նախագահին դուր չի գալիս այն փաստը, որ Մեյն անընդհատ ինչ-որ խնդրանքներով է դիմում՝ կարծես փորձելով օգուտ ստանալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններից:
Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակ»-ի հանդիպումը կմեկնարկի հունիսի 8-ին ու կտևի 2 օր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ