Ճապոնիայի ֆիննախարարը կվերադարձնի տարեկան աշխատավարձը իր գերատեսչությունում ծագած սկանդալի պատճառով
Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն որոշում Է ընդունել պետական գանձարան վերադարձնել իր մեկ տարվա աշխատավարձը ի նշան այն բանի, որ նա զղջում Է իր գերատեսչությունում այն փաստաթղթերի կեղծման համար, որոնք կապված են վարչապետ Սինձո Աբեի անձնական ընկերոջ ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունիսի 4-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, այս սկանդալային գործի կապակցությամբ ծառայողական տարբեր պատիժների կենթարկվեն եւս 20-ից ավելի ցածրաստիճան պաշտոնյաներ: Նրանցից մի քանիսին ժամանակավորապես կհեռացնեն աշխատանքից՝ առանց աշխատավարձի վճարման: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ասոյի տարեկան աշխատավարձը կազում Է գրեթե 20,9 մլն իեն՝ մոտավորապես 189,4 հազար դոլար:
Միեւնույն ժամանակ Ճապոնիայի դատախազությունն արդեն որոշել Է քրեական գործ չհարուցել ծառայողական փաստաթղթերը կեղծած պաշտոնյաների նկատմամբ: Դա խիստ վրդովեցնում Է ընդդիմությանը, որը մտադիր Է խորհրդարանում պահանջել փոխվարչապետի հրաժարականը:
Ճապոնիայի ֆինանսների նախարարությունն ընդդիմության եւ մամուլի ճնշման ներքո մարտի 12-ին խոստովանել Է, որ կեղծվել Է պետական այն հողատարածքին առնչվող գործարքի վերաբերյալ խորհրդարանին ներկայացված 14 փաստաթուղթ, որը շուկայականից յոթ անգամ ցածր գնով վաճառվել Է վարչապետի կնոջ ծանոթին: Փաստաթղթերից, մասնավորապես, հեռացվել Էին Սինձո Աբեի ու նրա տիկնոջ՝ Իկիեի, փոխվարչապետ Ասոյի, մի շարք խոշոր քաղաքական գործիչների անունները:
Ջնջվել Էին նաեւ այդ գործարքի «բացառիկ բնույթի» եւ այդ հողատարածքի վաճառումն ակտիվորեն առաջ տանելու կառավարության ղեկավարի տիկնոջ ցուցման վերաբերյալ հիշատակումները: Սկանդալի կենտրոնում գտնվող «Մորիտոմո գակուեն» կրթական ընկերությունը մասնավոր ուսումնական հաստատությունների սեփականատեր Է, հայտնի Է մանկավարժական գործունեության ազգայնական թեքումով եւ վարչապետի ընտանիքի հետ ունեցած կապերով:
Տոյոնակա քաղաքում (Օսակայի պրեֆեկտուրա) այդ ֆիրման պատրաստվում Էր բացել մասնավոր տարրական դպրոց, որի համար Էլ առավելագույնս Էժան վաճառվել Էր պետական հողատարածքը, ինչը կասկածներ Էր արթնացրել գործարքի օրինականության շուրջ: Վարչապետի կինը պետք Է դառնար այդ ուսումնական հաստատության պատվավոր տնօրենը, բայց սկանդալի ֆոնին հրաժարվել Է պաշտոնից: Այս պատմությունը հանգեցրել Է կառավարության ղեկավարի հանրային աջակցության մակարդակի Էական անկման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ