Մենք չենք վստահում Թուրքիային. Ավստրիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է լիովին դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունները, գրում է aydinlik.com.tr-ը։
Ըստ Կուրցի՝ Թուրքիան իր ժողովրդավարական չափանիշներով չի համապատասխանում իրենց սկզբունքներին և չի կարող ԵՄ անդամ դառնալ։
«Մենք չենք վստահում Թուրքիային և կարծում ենք, որ այդ երկրի հետ բանակցությունները պետք է լիովին դադարեցվեն»,-ասել է Կուրցը։
Թուրքական մամուլը Կուրցի հայտարարությունը անվանել է «նենգ» քայլ ու հիշեցրել, որ Ավստրիայի վարչապետը նախկինում ևս պարբերաբար դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։
Ավելի վաղ Կուրցը դատապարտել էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ էր արել Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները։
Միևնույն ժամանակ, նա նշել էր, որ Թուրքիան մնում է «Եվրամիության կարևոր ռազմավարական գործընկերը», որի հետ պետք է համագործակցել։


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի