Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Աշխարհ

Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար

Ամերիկյան System of a Down ռոք խմբի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել չօգտագործել Հայոց ցեղասպանությունը որպես կապիտալ՝ արտաքին քաղաքականություն վարելու համար: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ կիսվելով eurasianet.org կայքում հրապարակված հոդվածով, որի հեղինակը գրում է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճի ֆոնին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսրայելցի քաղաքական գործիչների կոչը քննադատություն է առաջացրել այն առնչությամբ, որ այդպես ցեղասպանության հարցը վերածվում է քաղաքական ֆուտբոլի:

«Պատմությունը սուբյեկտիվ չէ: Խնդրում ենք, մի՛ օգտագործեք մեր հայ, հույն և ասորի նախնիների ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ կամ թնդանոթի միս՝ ձեր արտաքին քաղաքականության համար...Ճանաչեք ցեղասպանությունը, որովհետև դա է ճշմարտությունը»,- գրել է Թանկյանն իր էջում:

 Մայիսի 16-ին Քնեսեթի երկու անդամ օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով նախատեսվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, իր հերթին, պատասխանելով Էրդողանին, նշել էր, որ նա վերջին մարդն է, ով կարող է իրենց բարոյականության դասեր տալ։

Ինչպես գրում է հոդվածագիրը, անցյալում Թուրքիայի հետ սերտ դիվանագիտական և ռազմական կապերը թույլ չեն տվել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարզ չէ, թե արդյոք բավականաչափ բան է փոխվել երկրների միջև հարաբերություններում՝ նախկին հաշվարկները փոխելու համար: Անկախ ամենից՝ հարցի վերաբերյալ Իսրայելի հետուառաջ անելը քննադատության է արժանացել ինչպես իսրայելցիների, այնպես էլ հայերի կողմից:

«Ես չեմ կարծում, որ սա դա անելու ճիշտ ձևն է: Եթե մենք ցանկանում ենք նման որոշում կայացնել, դա պետք է միայն հարցի հետ կապված լինի: Դա ի պատիժ թուրքերի անելը բավականաչափ անհարգալից է»,- ասել է զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինը:

«Դա որպես քաղաքական գործիք օգտագործելը հարվածում է դրա պատմական կարևորությանը, և պարզապես տգեղ քայլ է»,- Twitter-ում գրել է Իսրայելի և Թուրքիայի հարցերով զբաղվող Brooklyn College-ի պատմաբան Լուիս Ֆիշմանը օրենքի նախագծի ներկայացվելուց հետո:

Չնայած Իսրայելը միակ երկիրը չէ, որ քաղաքականացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, բայց Իսրայելը նման քննադատության ալիքի է արժանացել հայերի կողմից՝ իր առանձնակի ցինիկ կերպով հարցն օգտագործելու պատճառով, գրում է հեղինակը: