Ռուսական թևավոր հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջող են եղել
Միջուկային ուժային համակարգով ռուսական թևավոր հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջող են եղել: Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության զեկույցին ծանոթ աղբյուրների: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը հայտնում է, որ մեկ այլ ռուսական մշակում՝ միջուկային մարտագլխիկով գերձայնային հրթիռը, բարեհաջող փորձարկումներ է անցնում, և ԱՄՆ-ն այս պահին դրա առաջ անզոր է:
ԱՄՆ-ի գնահատականներով՝ միջուկային համակարգով հրթիռի ամենաերկարատև փորձնական թռիչքը տևել է ավելի քան երկու րոպե, որի ընթացքում հրթիռը հաղթահարել է ավելի քան 35 կիլոմետր, ինչից հետո կորցրել է կառավարելիությունը և կործանվել: Փորձարկումներն անց են կացվել 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի փետրվար: CNBC-ի աղբյուրները պնդում են, որ հրթիռի մշակման աշխատանքները տարվում են 2000-ական թվականներից:
Գերձայնային հրթիռը փորձարկվել է երեք անգամ. երկու փորձարկում 2016 թվականին բարեհաջող է անցել, երրորդը՝ 2017 թվականին, անհաջող: Հրթիռը կործանվել է մեկնարկից մի քանի վայրկյան անց: Դրա չորրորդ փորձարկումը պետք է կայանա 2018 թվականի ամռանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նորագույն գերձայնային զենքը, որը կարող է հեշտությամբ շրջանցել ԱՄՆ ՀՕՊ համակարգը, մարտական պատրաստության կբերվի մինչև 2020 թվականը:
Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ռուսական սպառազինության նորագույն տեսակներ, որոնք համարժեքը չունեն աշխարհում: Ռուսաստանի նախագահի ելույթի ժամանակ ցուցադրվել են «Սարմատ» հրթիռի և «Ավանգարդ» գերձայնային զենքի փորձարկումների կադրերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ