6 ամսվա ազատազրկում՝ նիկաբը հանելուց հրաժարվելու համար
Ֆրանսիայում դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել կնոջը, որը հրաժարվել է կատարել ոստիկանության պահանջը՝ հանել նիկաբը, հայտնում է FranceInfo-ն։ Վճիռը առաջ է բերել Ֆրանսիայի մահմեդական համայնքի վրդովմունքը։
Կինը կալանավորվել էր ապրիլին Տուլուզում այն բանից հետո, երբ նրան կանգնեցրել էին ոստիկանները եւ պահանջել հանել նիկաբը, որը արգելված է կրել Ֆրանսիայում։ Սակայն կինը հրաժարվել էր, ապա սկսել էր օգնություն կանչել։ Նրան կալանավորել եւ նստեցրել են ոստիկանական մեքենան, բայց ոստիկանները ստիպված են եղել բախվել մերձակայքում գտնվող 30 մարդու դիմադրությանը, ուստի արցունքաբեր գազ են կիրառել։ Միջադեպը քաղաքում անկարգությունների պատճառ է դարձել, որի ընթացքում տասնյակ մեքենաներ են այրել։
37-ամյա կինը կես տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դիմադրություն ցույց տալու եւ սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։ Նա պետք է 100 եվրո տուգանք եւ 1000 եվրո ոստիկաններին փոխհատուցում վճարի։
Կինը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոստիկանները վիրավորել են իրեն։ Նա նաեւ հերքել է, որ նիկաբ է կրել։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի