Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել իրենց զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել երկրին զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև արգելել Թուրքիային գնել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը։ Այդ մասին Թուրքիայի նախագահն ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։
«Երբ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունաստանը ՌԴ-ից գնեց C-300 համակարգերը, դա այդքան էլ չհուզեց այդ նույն ԱՄՆ-ին»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնից հնչող մտահոգությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն ասել էր, որ հարցը շարունակում է անհանգստություն պատճառել իրենց, և ընդգծել է C-400 համալիրների անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ։
Շաբաթներ առաջ էլ Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Անկարային սպառնացել են թույլ չտալ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու դեպքում:
«ԱՄՆ-ն մեր դեմ պատժամիջոցներ կկիրառի՞, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Սակայն մի բան հստակ է․ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքները՝ նավթը, գազը, մենք Ռուսաստանից ենք գնում, մենք Ռուսաստանի հետ մեր կապը խզել չենք կարող։ ԱՄՆ-ն պետք է մեզ աջակցի, ոչ թե պատժամիջոցներ կիրառի։ Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին զենք եք մատակարարում, իսկ Թուրքիայի դեմ պատժամիջոցնե՞ր եք կիրառելու, նման բան ինչպե՞ս է լինում», - ասել է Էրդողանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ