Սենատորները չպետք է ամառային արձակուրդների գնան, քանի դեռ հաստատված չէ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն․ Թրամփ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չպետք է ամառային արձակուրդների գնա, քանի դեռ հաստատված չէ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն։ Համապատասխան գրառումն ԱՄՆ նախագահը կատարել է իր թվիթերյան էջում։
«Սենատը պետք է հաստատի բյուջեի ֆինանսավորումը մինչեւ օգոստոսյան արձակուրդները կամ էլ նրանք չպետք է գնան տներով»,-գրել է նախագահը։ Նա շեշտել է, որ բյուջեում պետք է ներառվեն Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու եւ սահմանների անվտանգության ապահովման համար հատկացվող միջոցներ։
«Նաեւ սպասում ենք շուրջ 300 թկնածությունների հաստատումները պետական ապարատաի տարբեր պաշտոններում՝ պատմության վատթարագույն ցուցանիշը։ Դեմոկրատները ամեն հնարավորը անում են նրանց հաստատումներին խոչընդոտելու համար, դա այն ամենն է, ինչ նրանք կարողանում են անել»,-նշել է Թրամփը։
Թրամփը մարտի 23-ին հաստատել է 1,3 տրիլիոն դոլար ծավալով բյուջեն 2018 թվականի ֆինանսական տարվա մնացած հատվածի համար։ Սակայն, ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար հարցված 20 մլրդ դոլարի փոխարեն հատկացվել է միայն 1,6 մլրդ դոլար սահմանային վերահսկողության համար։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ