Ռուսաստանում կարգելվի խորոված պատրաստել
Ռուսաստանի քաղաքներում, որտեղ անցկացվելու են ԱԱ-2018 մրցումները, կմտցվի հատուկ հակահրդեհային ռեժիմ։ Այսպիսի խորհուրդ են տվել Արտակարգ իրավիճակների վերացման կառավարական հանձնաժողովը շրջաններին, գրում է «Իզվեստիան»։ Հատուկ ռեժիմը նախատեսում է խարույկների եւ խոտերի այրումը։ Մեծամասամբ թույլ չի տրվում նաեւ պիկնիկներ մանղալների վրա խորովածների պատրաստմամբ։
Հատուկ ռեժիմը կգործի Ֆուտբոլի առաջնության անցկացման ժամանակաշրջանում։ Դրա ապահովումը պետք է իրականացնեն շրջանի իշխանությունները ԱԻՆ–ի ու «Ռոսլեսխոզ»–ի հետ համատեղ։
Հատուկ հակահրդեհային ռեժիմի պայմաններում խախտումների համար գործում են բարձր տուգանքներ։ Քաղաքացիների համար, համաձայն ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսդրության 8.32 եւ 20.4 հոդվածների, այն կազմում է 2-5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 15-40 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200-500 հազար ռուբլի։

















































