Մեծ Բրիտանիան չի պատրաստվում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից. Ջոնսոն
Մեծ Բրիտանիան չի պատրաստվում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը՝ նշելով, որ Լոնդոնը ձգտելու է պահպանել միջազգային համաձայնագրի օգուտները, փոխանցում է BBC–ն։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան կիսում է Իրանի հետ կապված ԱՄՆ մտահոգությունը, սակայն համաձայնագիրը արդյունավետ է եւ ավելացրել է այն ժամանակը, որ պետք կլիներ Իրանին միջուկային զենք մշակելու համար։ Ջոնսոնը հիշեցրել է, որ ԱԷՄԳ–ն ինն անգամ հաստատել է, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում։ Նա նշել է, որ կառավարությունը կանի ամեն հնարավորը Մեծ Բրիտանիայի կոմերցիոն շահերը Իրանում ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հարցով հստակ առաջարկով պետք է հանդես գա։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին։


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում