Պուտինի «Կորտեժ»-ը աշխարհում ամենամեծ ավտոմեքենան է
Երդմնակալության ժամանակ Վլադիմիր Պուտինն, այնուամենանիվ, օգտվել է իր նոր լիմուզինից, որը ստեղծվել է «Կորտեժ» նախագծի շրջանակում: Ավտոմեքենայի հրապարակային դեբյուտը դարձել է ամբողջ արարողության գլխավոր իրադարձություններից մեկը: Դիտորդները ուշադրություն են դարձրել ավտոմեքենայի բավականին սովորական պետհամարանիշին՝ թվում է, թե այն նախկինում եղել է ժանգոտված «Վոլգայի» վրա:
Երկուշաբթի Կրեմլում տեղի է ունեցել հերթական նախագահական ժամկետում Վլադիմիր Պուտինի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Այս անգամ արարողությունը փոքր-ինչ տարբերվում էր 2012 թվականի արարողությունից, մասնավորապես՝ ՌԴ նախագահը գրեթե չէր օգտագործել իր լիմուզինը՝ սոսկ կարճատեւ ուղեւորություն կատարելով Կրեմլի տարածքում: Այնուամենայնիվ, չնայած որոշ լրատվամիջոցների անհայտ աղբյուրների հայտարարություններին, որոնք կասկած են հայտնել, որ Պուտինը կօգտվի իր ավտոմեքենայից, որը մշակվել է «Կորտեժ» նախագծի շրջանակում, երկար սպասված հայրենական լիմուզինի դեբյուտը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել:
ЕМП-41231SB (Միասնական մոդուլային պլատֆորմ) համաթվով նոր ավտոմեքենան էֆեկտիվ դիզայն ունի, որն իր ոճով հիշեցնում է Rolls-Royce մոդելները, բայց ոչ միայն, որոշ դիտորդներ այն նմանեցրել են Chrysler 300с մոդելին: Լիմուզինի նշանի վրա նկատելի է Aurus գրառումը՝ հենց այսպիսի պաշտոնական անվանում են ստացել «Կորտեժի» շրջանակում մշակված բոլոր ավտոմեքենաները: Ապրանքանիշի անունը ծնվել է 2 բառերի միաձուլումից՝ Aurum (լատիներեն՝ «ոսկի») եւ Russia («Ռոսիա»):
Վլադիմիր Պուտինի նախագահական ավտոմեքենան այս պահին աշխարհում ամենամեծն է՝ երկարությունը գրեթե 7 մետրի է հասնում:
Մեքենան ունի 6,6-լիտրանոց V12 շարժիչ՝ վառելանյութի անմիջական ներարկմամբ: Շարժիչի հզորությունը կազմում է 860 ձիաուժ, իսկ պտտման պահը հասնում է 1000 Նմ-ի: Մեքենայի վրա տեղադրված է 9-աստիճան ավտոմատ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ