Պենտագոն․ ԱՄՆ-ն ձգտում է կանխել Ռուսաստանի ու Ասադի զորքերի հետ բախումները Սիրիայում
ԱՄՆ-ն ձգտում է Սիրիայում թույլ չտալ որեւէ ռազմական բախումներ իր զինծառայողների ու ռուսական ստորաբաժանումների կամ Բաշար Ասադի զորքերի միջեւ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը,փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այն հարցին, արդյոք իրեն չի մտահոգում այն հանգամանքը, որ դեպի արեւելք սիրիական կառավարական զորքերի առաջխաղացման հետ մեկտեղ աճում է ամերիկացի զինվորների հետ նրանց բախումների վտանգը, Մեթթիսը պատասխանել է «Մեզ դա ամեն օր է մտահոգում։ Մենք միշտ ուշադիր հետեւում ենք նրանց»։
«Բացի դրանից, ինչպես գիտեք, մենք միջադեպերի կանխարգելման մասով կապ ենք պահպանում Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հրամանատարությունների միջեւ։ Կա նաեւ կապի ալիք ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ, գեներա լ Ջոզեֆ Դանֆորդի ու Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովի միջեւ։ Այդ կապի ալիքները անխափան են գործում։ Դրանց օգնությամբ մենք կանխում ենք միջադեպերը Սիրիայում»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ