ԵՀ-ի եւ Ադրբեջանի գործարքից Մալթայի հարկատուները կարող են միլիոններ կորցնել
Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել էներգետիկական մենաշնորհային գործարքին Ադրբեջանի հետ, որի հետեւանքով Մալթայի հարկատուները կարող են տարեկան կորցնել տասնյակ միլիոն եվրոներ։ Այս տվյալը երեւում է այն նյութերի վերլուծությունից, որոնք հայտնվել էին անցյալ տարվա հոկտեմբերին սպանված մալթացի լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի տրամադրության տակ, հաղորդում է Guardian-ը:
Փաստաթղթերը հայտնվել են Daphne նախագծի տրամադրության տակ, նախագծում ներգրաված են 15 երկրների 18 մեդիա կազմակերպություններ, այդ թվում՝ Guardian-ը, Reuters-ը եւ Süddeutsche Zeitung-ը։
Գալիցիան սպանվել է արտահոսքի որոշ տվյալներ հրապարակելուց հետո։
Նյութերից որոշները վերաբերում են Ադրբեջանի պետական նավթագազային Socar ընկերության հետ 1 մլրդ եվրո արժողությամբ գործարքին, որի համաձայն Մալթան համաձայնել է ներկրել ամբողջ գազը, որն անհրաժեշտ է հաջորդող 10 տարիների ընթացքում իր էլեկտրակայաններին մատակարարելու համար։ Նախորդ տարի Մալթան վճարել է առնվազն 131,6 մլն եվրո՝ շուկայական գնից շուրջ 2 անգամ ավելին։
Փորձագետների խոսքով՝ Մալթայի հարկատուները մեծ փողեր են կորցնում։ Գործարքը Socar-ի հետ կնքվել է 2015 թվականին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի