ԵԽԽՎ-ն կոչ է անում ադրբեջանցի լոբբիստներին ինքնադադարեցնել իրենց գործունեությունը
ԵԽԽՎ-ն կոչ է անում ադրբեջանցի լոբբիստներին ինքնադադարեցնել իրենց գործունեությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում երեկ Կանոնակարգի հանձնաժողովը միաձայն ընդունեց բանաձեւի նախագիծ եւ առաջարկություն Անկախ հետաքննական մարմնի զեկույցի հետաքննության վերաբերյալ:
Արտաքին հետաքննության մարմնի ներկայացրած փաստաթղթի հիման վրա ԵԽԽՎ-ն վաղը՝ հինգշաբթի, ԵԽԽՎ լիագումար նիստում կանցկացնի քննարկում ու կընդունի նոր զեկույց՝ Պետրա Դե Սուտերի (Բելգիա) զեկույցի հիման վրա: Նշենք, որ ԵԽԽՎ բյուրոն զեկույցում ներառված պատգամավորներին կոչ էր արել անմիջապես ինքնադադարեցնել իրենց գործունեությունը ԵԽԽՎ-ում, նախատեսվում է նրանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ։ Բանաձևի նախագծում ամրագրված է, որ 2017-ի հունվարին խորհրդարանական վեհաժողովը խիզախ որոշում կայացրեց կոռուպցիոն սկանդալներում ներգրավված անձանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ:
Զեկույցում նաև հնչում են հստակ պատվիրակների անուններ՝ Պեդրո Ագրամունտ, Ռոբերտ Ուոլթեր, Ստեֆ Գորիս, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտե, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդով, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանով, Մուսլիմ Մամմադով, Անդրեաս Գրոս, Ալան Դեստեքս ու այլք։ Ապրիլի 24-ին Վեհաժողովը հաստատեց անկախ արտաքին մարմնի լիազորությունների ժամկետը, ինչը ենթադրում է մանրամասն անկախ հետաքննություն կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված:
Փաստաթղթում ամրագրված է, որ վեհաժողովը հավատում է՝ թեեւ զեկույցը հիմնականում վերաբերում է Ադրբեջանի հետ կապված մեղադրանքներին եւ փաստերին, սակայն նմանատիպ դեպքեր կարող են և գրանցվել այլ երկրների իշխանությունների և պատվիրակների շրջանում: Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. այսպիսի դրույթ կա զեկույցում:
Նշենք, որ ապրիլի 22-ին ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմինը հրապարկեց զեկույց, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից իրականացվող կոռուպցիոն գործարքներին։ Նշենք, որ հետաքննության մարմինը բացահայտել էր Ադրբեջանի կողմից իրականացրած երկու գործունեություն՝ ազդելու ԵԽԽՎ գործունեության վրա՝ լոբբիստական աշխատանքով և կանխիկ գումարների բաժանման միջոցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ