Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը. Լավրով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, ինչի մասին ria.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են հնարավոր հանդիպումը:
«Նախագահ Պուտինը պատրաստ է նման հանդիպման»,-հավելել է Լավրովը՝ մանրամասնելով, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն սկսվել:
Բացի այդ, ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ այդ հեռախոսազրույցից հետո Թրամփը մի քանի անգամ թե՛ թվիթերյան գրառումների, թե՛ ելույթների ժամանակ շեշտել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու ցանկության մասին:
Հարցազրույցի ժամանակ Լավրովը նաև ասել էր, որ Պուտինն ու Թրամփը, ինչպես նաև երկու երկրների զինվորականները հարյուր տոկոսով թույլ չեն տա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև զինված դիմակայություն։
«Վերադառնալով զինված դիմակայության ռիսկերի մասին հարցին՝ կասեմ, որ 100 տոկոսով համոզված եմ, որ զինվորականները դա թույլ չեն տա և, իհարկե, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ նախագահ Թրամփը դա թույլ չեն տա:
Ի վերջո, նրանք սեփական ժողովուրդների կողմից ընտրված առաջնորդներ են ու նրանց առաջ պատասխանատու են խաղաղության և անդորրի համար»,- հայտարարել է Լավրովը:
Հայտնի է, որ երկու պետությունների միջև հավանական ռազմական բախման շուրջ քննարկումներն ակտիվացել են վերջին շրջանում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի