Բելառուսը մտադիր է Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
Բելառուսը այս տարի նախատեսում է սկսել տասնյակ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման պայմանագրի իրականացում։ Համակարգի հնարավոր պատվիրատու է նշվում Ադրբեջանը՝ այս երկրի պաշտպանության նախարարն արդեն այցելել է Մինսկ, որտեղ ծանոթացել է համակարգի արտադրության տեխնոլոգիաներին, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության իր աղբյուրին։
Պարբերականը նշում է, որ այս պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, բայց այնտեղ գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը պետք է խաղան զսպող գործոն հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Աղբյուրի խոսքով՝ առաջին խոշոր պայմանագիրը ենթադրում է տասնյակ համալիրների փոխանցում (այն ներառում է հրթիռներ, տրանսպորտային լիցքավորման մեքենաներ, հսկման կետեր, ռադիոտեղորոշիչ կայաններ)։ Իրավաբանական փաստաթղթերը գտնվում են ավարտական փուլում, իսկ հաճախորդը ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը, Մինսկի կողմից վարկի տրմադրման մասին խոսք չկա։
Պատրաստվող պայմանագիրը, աղբյուրի կարծիքով, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվախ «Իսկանդեր» համալիրի ուշացած պատասխանն է։
Աղբյուրը ենթադրում է, որ զենքի մատակարարումը, որը ունակ է խոցել քաղաքային եւ ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները, օդակայանները, ճանապարհային եւ գետային ցանցերը, կենդանի ուժը, բացասաբար կընդունվի Հայաստանում, բայց «Իսկանդեր»-ները կխաղան զսպող գործոն հայ-ադրբեջանական հարաբերություններում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ