Ավստրալիան աջակցում է Մեծ Բրիտանիայի՝ Համագործակցության կազմն ընդլայնելու ձգտմանը
Ավստրալիան կիսում է Մեծ Բրիտանիայի՝ Համագործակցության կազմն ընդլայնելու ցանկությունը՝ երկրներ ընդգրկելով, որոնք նախկինում բրիտանական գաղութներ չեն հանդիսացել: Այս մասին The Australian թերթում հրապարակված հարցազրուցյում հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Բիշոփը երկրի վրչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ միասին կմասնակցի Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 16-20-ը Լոնդոնում:
«Մեծ ջանքեր են գործադրվում Համագործակցությունն իր հին գաղութային կերպարի սահմաններից ընդլայնելու համար: Այժմ քայլեր են ձեռնարկվում դրա կազմում նոր երկրներ ավելացնելու ուղղությամբ, որոնք Բրիտանիայի վերահսկողության տակ չեն եղել: Ընդունվել է Մոզամբիկը, մյուսները փորձում են հետեւել դրա օրինակին»: Բիշոփը նաեւ նշել է, որ այս համատեքստում նա ապավինում է Ֆրանսիայի օգնությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ