Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ երկրների դեմ պատասխան պատժամիջոցների օրինագիծ
Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ:
Փաստաթղթով առաջարկվում է արգելք կամ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանում աշխատող ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրորակ մասնագետների, բացի այդ՝ սահմանափակել Ռուսաստանից ալկոհոլային և ծխախոտային, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի արտահանումը Միացյալ Նահանգներ: Օրինագծի հեղինակները առաջարկում են նաև դադարեցնել միջազգային համագործակցությունը միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինության, հրթիռա-շարժիչային արդյունաբերության ոլորտներում, փոխանցել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը:
Փաստաթղթի քննարկումը նախատեսված է ապրիլի 16-ին:
Ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի 14 ընկերությունների և 24 քաղաքացիների՝ գործարարների և պաշտոնյաների, ցնցել է ռուսական շուկան՝ հանգեցնելով մի քանի միլիարդ դոլարի կորստի: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, խոստացել են աջակցել պատժամիջոցներից տուժած ընկերություններին:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ