ԱՄՆ-ն կուժեղացնի Չինաստանի վրա ճնշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ կընդլայնի չինական ապրանքների եւ ծառայությունների ցանկը, որոնց վրա կտարածվեն ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պաշտոնատար անձանց տեղեկություններով, որոնց վկայակոչում է պարբերականը, նախնական ցուցակի մեջ չինական արտադրության հագուստը, բջջային հեռախոսները եւ կոշկեղենը մտած չէին, քանի որ ԱՄՆ դրանց ներմուծման սահմանափակումները անխուսափելիորեն կառաջացնեն ամերիկացի սպառողի դժգոհությունը: Սակայն փորձագետները, որոնց հետ պարբերականը խորհրդակցել է, կարծում են, որ մեծ պահանջարկ ունեցող այս ապրանքների վրա անպայման լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն:
Դրանից զատ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նախագահ Թրամփի հանձնարարությամբ միջոցառումներ է պատրաստում, որոնցով էապես սահանափակվելու են ամերիկյան նորագույն տեխնոլոգիաներում չինական մասնավոր ընկերությունների ներդրումները: Դրանք կառնչվեն կոնկրետ գործարքներին, չինա-ամերիկյան համատեղ ձեռնարկություններին եւ որոշակի կարգի գործողությունների լիցենզավորման համակարգին: Թրամփի վարչակազմի հիմնական խնդիրը Չինաստանի արդյունաբերական ճյուղերի դինամիկ զարգացման արգելակումն է, որոնք հենվում են պետական սուբսիդիաների վրա:
Մարտի 23-ին ԱՄՆ-ն սահմանել էր պողպատի եւ ալյումինի արտադրանքի նոր մաքսատուրքեր՝ 25 տոկոս պողպատի եւ 10 տոկոս ալյումինի համար: Դրանք գործում են Միացյալ Նահանգներ արտադանք ներմուծող բոլոր երկրների համար, սակայն մինչեւ մայիսի 1-ը հետաձգվել են Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի, ինչպես նաեւ Եվրամիության երկրների համար:
Վաշինգթոնի եւ Պեկինի առեւտրային հարաբերությունների լարվածության նոր փուլը սկսվել է ապրիլի 3-ից, երբ Թրամփի վարչակազմը հրապարակել էր Չինաստանից ներմուծվող արտադրանքի ցանկը, որոնց վրա ծրագրվում էր լրացուցիչ 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանել: Ի պատասխան՝ Չինաստանի Պետական խորհուրդը հրապարակել էր 106 անուն ամերիկյան արտադրանքի ցուցակ, որոնց վա 25 տոկոս մաքսատուրք կսահմանվի: Պատասխան միջոցառումների ուժի մեջ մտնելն ուղղակիորեն կախված էր չինական ապրանքների վրա ԱՄՆ ծրագրած մաքսատուրքերի սահմանումից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ