Թուրքմեններին արգելվեց աշխատել արտերկրում
Թուրքմենստանի հիմնարկ-ձեռնարկություններում աշխատակիցներից ստորագրություն են հավաքում, որվ նրանք պարտավորում են չմեկնել արտագնա աշխատանքի: Իշխանությունները նման որոշում են կայացրել աշխատանքային միգրացիան վերացնելու կամ գոնե կրճատելու համար:
Նման ստորագրություններ փորձում են վերցնել նաեւ արտերկրում սովորող թուրքմեն ուսանողներից:
Աշխատանքային միգրանտների թիվն ավելացել է վերջին ամիսներին, քանի որ մեծ թվով կրճատումներ են եղել, իսկ շատերին ուղարկել են չվարձատրվող արձակուրդ:
Գտնվում են առանձին համարձակներ, որոնք չեն ստորագրում, բայց մեծամասնությունը ստորագրում է՝ ընտանիքին դատապարտելով սովի:
Թուրքմենները 2014-ից նավթի գների անկումից հետո այդպես էլ ուշքի չեն գալիս: Անգամ ալյուրի եւ հացի պակաս է զգացվում:
Այս իրավիճակում Թուրքմենստանի նախագահը իրար հետեւից անհեթեթ հրամանագրեր է արձակում: Հիշեցնենք, որ վերջերս թուրքմեններին պարտադրվել է վարել բացառապես սպիտակ ավտոմեքենաներ, իսկ կանանց շորթ կամ բիկին կրել:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ