ԵՄ-ն կոչ է արել Կիպրոսին ավելի շատ եթեր տրամադրել հայերեն հաղորդումներին
ԵՄ հանձնաժողովը կոչ է արել Կիպրոսի իշխանություններին հեռուստատեսության և ռադիոյի եթերում ավելի շատ տեղ հատկացնել հայերեն և կիպրական արաբերեն (մարոնիտ) լեզուներին:
ԵՄ հանձնաժողովի ներկայացուցիչները նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ, զրուցել այդ երկրում փորքամասնությունների լեզուների վիճակի մասին:
Այցից հետո պատրաստած զեկույցում ԵՄ մասնագետները, շեշտելով, որ հայերենը և կիպրոսյան արաբերենը այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են կազմում, հորդորել են կիպրական իշխանություններին հեռուստատեսությամբ և ռադիոյով այդ լեզուներով ավելի շատ հաղորդումներ հեռարձակել:
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը հայերենը և կիպրական արաբերենը ճանաչել է որպես փոքրամասնությունների լեզու:
Աղբյուր` Gündem Kıbrıs


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ