Սուդանի նախագահն ազատ է արձակել բոլոր քաղբանտարկյալներին
Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրն ազգային երկխոսության ջանքերի շրջանակում հանձնարարել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հաղորդում է SUNA գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշված չէ, թե քանի մարդ ազատ կարձակվի, սակայն նշվում է, որ այդ քայլը համապատասխանում է «հաշտեցման, ազգային ներդաշնակության եւ խաղաղության ոգուն»: Քաղբանտարկյալների ազատ արձակումը դուռ է բացում բոլոր քաղաքական ուժերի համար երկրի խնդիրների քննարկմանը մասնակցելու համար։
Նշենք, որ Սուդանում արժույթային ճգնաժամ եւ հիպերինֆլյացիա է գրանվել, ինչը բնակչության դժգոհության պատճառ է դարձել՝ չնայած նրան, որ հանրային բողոքներն արգելված են եւ կանոնավոր կերպով ճնշվում են երկրի անվտանգության ուժերի կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ