Ցուկերբերգը ներողություն է խնդրել Facebook-ից տվյալների արտահոսքի համար
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել, որ ընկերությանը չի հաջողվել սոցցանցի և Facebook-ի այլ ծառայությունների օգտատերերի համար ապահովել անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտ մակարդակ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ երկուշաբթի՝ ապրիլի 9-ին, նա հանդիպել է սենատորների հետ, որոնց առաջ հանդես կգա Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների նկատմամբ չարաշահման հարցով լսումների ժամանակ:
«Մենք հստակ չենք գիտակցել, թե ինչ պատասխանատվություն ենք ունեցել: Դա իմ սխալն է եղել, և ես ցավում եմ դրա համար»,- ասված է Ցուկերբերգի գրավոր հայտարարությունում:
Նա հավելել է, որ ընկերությունում «բավարար քայլեր չեն ձեռնարկել Facebook-ի գործիքներն ի վնաս օգտագործելը կանխելու համար»:
«Ես հիմնել եմ Facebook-ը, ես կառավարում եմ և պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ այստեղ տեղի է ունենում»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների զանգվածային արտահոսքի հետևանքով բրիտանական Cambridge Analytica ընկերության մոտ կարող է հայտնված լինել Facebook-ի 87 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալ: Այդ միջադեպի առնչությամբ ընկերությունը հայտնվել է մասշտաբային սկանդալի էպիկենտրոնում, իսկ Ցուկերբերգին հրավիրել են Կոնգրեսում հատուկ լսումների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ