Ղրղզստանի նախագահը մտադիր է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այցի հիմնական նպատակն է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայության ներկայացուցչին:
«Այցը կկայանա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հաստատման, ղրղզա-թուրքական համագործակցության արդի խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման, Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համակողմանի խորացման նպատակով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախատեսվում է, որ պաշտոնական այցի ընթացքում Ղրղզստանի նախագահը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` նեղ և ընդլայնված ձևաչափերով, ինչպես նաև կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ազգային մեծ ժողովի խոսնակ Իսմաիլ Քահրամանի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ