Յուլիա Սկրիպալը չի ընդունել ՌԴ դեսպանատան օգնության առաջարկը
Յուլիա Սկրիպալը չի ընդունել ՌԴ դեսպանատան՝ հյուպատոսկան օգնության առաջարկը: Այս մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳՆ-ն, հաղորդում է Reuters-ը:
Նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիա Սկրիպալը մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին քիմիական նյութից: Լոնդոնը թունավորման համար մեղադրեց Մոսկվային՝ հայտարարելով, որ Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկ» խմբի մարտական տեսակի նյարդային թույնով, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ում: ՌԴ-ն կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:
Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն մինչ այդ հայտարարել էր, որ ՌԴ-ն խնդրել էր հյուպատոսական հասանելիություն ապահովել Յուլիա Սկրիպալի համար, որըտ ՌԴ քաղաքացի է, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել Բրիտանիայից:
«Մենք Յուլիա Սկրիպալին փոխանցել ենք ՌԴ դեսպանատան հյուպատոսական օգնության առաջարկը: Այժմ նա ի վիճակի է ընտրել, երբ կընդունի այս առաջարկությունը, սակայն մինչ այսօր նա դա չի արել », - նշվում է Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի