Ստավրոպոլում ուղղաթիռ է կործանվել
Ստավրապոլի երկրամասի Շպակովսկի նահանգում ինքնաթիռի կործանման հետեւանքով մեկ մարդ է տուժել, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարեւը։
Նրա փոխանցմամբ՝ տուժել է օդաչուն։ Վթարի ենհթարկված Մի-2 ուղղաթիռը պատկանել է «Սելխոզավիացիային»։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։

















































