Թուրքիան ու ԱՄՆ-ն օգնել են ռուսական հատուկ ծառայություններին ՌԴ-ում ահաբեկչություններ կանխելու հարցում
ՌԴ հատուկ ծառայություններին հաջողվել է երկու ահաբեկչություն կանխել օտարերկրյա գործընկերներից ստացված տեղեկատվության շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես գիտեք, անցած տարի ԱՄՆ-ն ժամանակին նախազգուշացրեց Ռուսաստանին Սանկտ Պետերբուրգում ամանորյա տոների ժամանակ նախապատրաստվող ահաբեկչության մասին: Միևնույն ժամանակ, հաջողվեց կանխել ևս մի հարձակում՝ թուրք գործընկերներից ստացած տեղեկատվության շնորհիվ»,- պատմել է նա՝ հանդես գալով միջազգային անվտանգության հարցերով համաժողովում:
Դա թույլ է տվել փրկել խաղաղ բնակիչների հարյուրավոր կյանքեր, նշել է Բորտնիկովը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, անցած տարի ռուս ուժայինները կանխել են 25 ահաբեկչություն, չորս ահաբեկչի հաջողվել է հարձակումներ իրագործել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ