Կիմ Չեն Ընը ՄՕԿ ղեկավարի հետ քննարկել է ԿԺԴՀ-ի մասնակցությունը հաջորդ Օլիմպիադային
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ ու քննարկել ԿԺԴՀ-ի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։ Այս մասին ՌԲԿ-ն հայտնում է ՝ վկայակոչելով Associated Press-ը։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է, որ մտադիր են մասնակցել Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են 2020-ին Տոկիոյում ու Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն Պեկինում 2022 թվականին»,- ավսում է հաղորդագրության մեջ։
Բախը «ջերմ ու արդյունավետ» է որակել իրենց հանդիպումը ու պատմել, որ Ընը երախտագիտություն է հայտնել Հյուսիսային Կորեային ՄՕԿ-ի օգնության համար, որի շնորհիվ, երկիրը կկարողանա մասնակցել Փհենչհանում 2018-ի խաղերին։
Բացի դրանից Կիմ Չեն Ընը ՄՕԿ-ին կոչ է արել շարունակել համագործակցությունն ու սպորտի զարգացումը երկրում, նաեւ Բախին հրավիրել է պարբերաբար այցելել ԿԺԴՀ, «որպես բարեկամ»։


















































ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ
Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից